ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Մտավորականից չպետք է սպասել, որ նա առաջինը դուրս գա հարայ-հրոցով, թե` տեսեք, ես եկա»

«Մտավորականից չպետք է սպասել, որ նա առաջինը դուրս գա հարայ-հրոցով, թե` տեսեք, ես եկա»
30.10.2013 | 16:38

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆԸ, պատասխանելով հարցին, թե ինչու մտավորականները հասարակության կողքին չեն և չեն միանում նրանց, երբ դրա անհրաժեշտությունը լինում է, իսկ երբ մտավորականն է աջակցության կարիք զգում` լրագրողներին անմիջապես հիշում են, պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում միանալ հասարակությանը: Մտավորականից պետք չի սպասել, որ նա առաջինը դուրս գա, հարայ հրոցով, թե տեսեք` ես եկա, կարելի է լուռ, հանգիստ գործը անել: Նայած, թե ով ինչպես է պայքարում: Գաղտնիք չէ, որ մտավորականը իր ժողովրդի խղճի արտահայտողն է, բայց մարդ կա, որ չի կարողանում դուրս գա, շփվի»,-մեկնաբանեց դերասանը` հավելելով, որ մտավորականը այն մարդն է, որ կարող է ճիշտ ճանապարհի բերել հասարակությանը: Ե. Մանարյանի խոսքով ինքը, որպես մարդ, որպես մտավորական, երբեք չի փոխվել, չի օտարացել իր ժողովրդից. «Ես ինչպես եղել եմ, այնպես էլ մնացել եմ, հասարակությունն է փոխվել»,-նշեց նա` ընդգծելով, որ նա ոչ թե կոչ է անում մտավորականներին հեռու մնալ քաղաքականությունից, այլ` կոչ է անում շատ չքաղաքականացնել հասարակական կողմից արծարծվող ցանկացած հարց:
Բանախոսը անդրադարձավ մեկ ուրիշ խնդրի, որը, ըստ նրա, նույնպես կարևոր է. «Երբ տեսնում եմ, թե ինչպես է նախարարը խոսում կնոջ հետ… թքե՛լ եմ իր վրա էլ, իր կուսակցության վրա՛ էլ»:
Ինչ վերաբերում է սերիալներում հանդես եկող դերասաններին, Մանարյանն այն կարծիքին է, որ նրանք բոլորն էլ, որպես դերասաններ, լավն են. «Մեր հեռուստատեսության էկրանի վրա անշնորհք դերասան չեմ տեսնում: Խնդիրը նրանում է, թե ի՞նչ են անում նրանք, ո՞վ է գրում այդ սցենարը, ի՞նչ նպատակներ է հետապնդում պատվեր տվողը` սա է խնդիրը»:


Հասմիկ ՄՈՎՍԻԱՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ